Главная » 2013 » Январь » 26 » Անեկդոտներ
18:47
Անեկդոտներ

Նոստրադամուսյ տուն ա մտնում:
-Կնիկ եսոր ինչ ես սարքել ուտելու? 
-Իբր չգիտես: 

***
Կինն ամուսնուն:
-Սիրելիս, տես մեր նոր հարեւանը ոնց ա սիրում իր կնոջը, գուրգուրում, հաճախ ա ծաղիկներ բերում, սիրո խոսքեր ա ասում: Դու ինչու՞ էդպես չես անում:
-Ե՞ս . . . բայց ես նույնիսկ լավ չեմ էլ ճանաչում էդ կնոջը: 

***
Առաքինի քրիստոնյան և հեթանոսը մեռնում են։ Այն աշխարհում հեթանոսն ամբողջ օրը քեֆ է անում սրբբերի հետ, իսկ քրիստոնյային միայն սև գործերն են բաժին հասնում։ Վիրավորված քրիստոնյան գնում է բողոքելու Պետրոս առաքյալին.
-Ես ամբողջ կյանքում հետևել եմ Աստծո պատվիրաններին, սրբությամբ կատարել եմ դրանք, ենթարկվել եմ Տիրոջը, և հիմա ես ամենաանտանելի աշխատանքներն եմ անում, մինչդեռ այդ հեթանոսը, որն իր ողջ կյանքը զեխության մեջ է անցկացրել, այստեղ վայելում է Դրախտի բարիքները…
-Որդյա´կս, նա իրեն միշտ աստծո որդի է համարել, իսկ դու քեզ՝ ստրուկ։ Ամեն մեկին տրվում է ըստ իր հավատի… 

***
Ոչխարը օվկիանոսով գնում է,մեկ էլ ագռավը մոտենում և հարցնում է.
-Ոչխար ես ու՞ր ես գնում:
-Գնում եմ Աֆրիկա:
-Բայց Աֆրիկան հակառակ կողմն է:
-Հա ինչ անեմ մեկ է տեղ չեմ հասնելու:

***

Կախարդը Պլանքաշին, ալկագոլիկին ու գոմիկին բռնումա ասում -սրանից հետո եթե դուք ձեր սիրած զբաղմունքով նորից զբաղվեք ուրոմն դուք կմեռնեք: Սրանք գնում են մեկել ճանապարհին ալկագոլիկը օղիա տեսնում վեկալում խմում մեռնում, մնացածը շարունակում են ճանապարհը, մի քիչ գնալուց հետո պլանքաշը նարկոտիկա տեսնում կռանումա որ վեկալի գոմիկը մեռնումա։
***
Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի ) ): Ամեն ինչ նորմալա, ամեն ինչ լավա, վերջում իր խոսքնա ասում.
- Ամեն ինչ լավա, բայց վատա որ կանայք չկան:
- Դե պարոն գեներալ, դրա համար պահեստում էշ ենք պահում
Մտավ գեներալը պահեստ, մի քիչ մնաց ու շորերը ուղղելով դուրս եկավ:
- Լա՜վ էր:
- Բայց պարոն գեներալ, մենք այդ էշով գնում ենք գյուղ կանանց հետևից։
***
Շատ լավն էր Միլենա ջան, ես էլ նման մի անեկդոտ գիտեմ: Պուտինը, Քոչարյանը և Ալիեվը գնում են ռեստորան, որտեղ նրանց ոսկե բաժակներով են գինի հյուրասիրում: Պուտինը գաղտնի ոսկե բաժաը դնում է գրպանը, Ալիեվը չի տեսնում, բայց Քոչարյանը տեսնում է ու բան չի ասում: Նա էլ է թաքուն ոսկե բաժակը դնում գրպանը, բայց Ալիեվը տեսնում է ու ասում` Քոչարյան, էս ինչ արեցիր: Քոչարյանն ասում է` հեչ, ֆոկուս եմ անում, հեսա Պուտինի գրպանից կհանեմ:
***
Բուշը, Պուտինն ու Սարգսյանը ինքնաթիռով գնում են, մեկ ել խուճապահար ներս է մտնում օդաչուն և հայտարարում վոր ինքնաթիռը վթարի է ենթարկվում ու ասւմ, որ ինքնաթիռում միայն մեկ օդապարիկ կա որոշեք թե որ մեկին կհասնի. Բուշն ասումա որ աշխարհում միակ կարգ ու կանոն հաստատողը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Պուտինն ասումա որ ռազմական տեխնիկայի միակ տիրակալը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Սարգսյանն ել առաջարկումա քվերակություն անելու միջոցով պարզեն թե ով կփրկվի: Քվերակություն են անում Սարգսյանը հաղթումա օդապարիկը վերցնումա ու թռնում: Մի քիչ անց Բուշն ասումա Պուտինի. – մենակ մի բան չհասկացա ես ինքնաթիռում ընդամենը 4 հոգի կա, ետ որտեղից 64 ձայն հավաքեց:
***
Հայը,թուրքը,վրացին ճանապարհով գնում են:Հանդիպում են վիշապին.Էս վիշապը թե…
- Ով էս սարը հելնի նրան չեմ ուտի,ով չհելնի նրան կուտեմ:
Թուրքնա հելնում մեկել ճամփի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ վախից ընկնումա:Թուրքին ուտումա: Հաջորդը վրացինա հելնում էլի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ էլի ընկնում,էլի վիշապը ուտումա: Գալիսա հայի հերթը հայը բարձրանումա էլի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ հայը ասումա. «բարձրանամ տենամ ընդե ինձ ով ա ուտելու???”Հելնում ա տենում էնտեղ միատ պառավ նստած խլինքին ասում չգաս կուտեմ չգաս կուտեմ:
***
Մի օր խմող Մկոին հարցնում են.
- Ինչնես ավելի շատ սիրում. Պիվա թե զոքանչիտ?
- Երկուսին էլ, սեղանի վրա, սառը վիճակում:
***
Փարիզում կոնյակների ցուցահանդեսի ժամանակ, հայկական 3 աստղանի կոնյակը գրավումա առաջին տեղը, իսկ 5 աստղանին նույնիսկ մրցանակակիրների մեջ չեղավ:
- Ինչու այդպես ստացվեց? – հարցնում են հայ այգեգործերին.
- Մենք էլ ենք զարմանում! Նույն բոչկայից էլ լցրել էինք.
***
ֆիլմի մեջ դերասանի գլխին հրացան են պահել.
- լավելի մի սպանեք, լավելիիիի
Նա վախենում էր քանզի կզրկվեր հետագա դերասանական աշխատանքից տվյալ կինոյում:
***
Ազգային Ժողովի հավաքարարին ասում են ինչքանես ստանում ասումա 30.000 դրամ, ասումա արի ինձ մոտ աշխատի, ավելի կվճարեմ, 40.000 կտամ:
Հավաքարարը մտածում մտածում ասումա
– ախր 10.000 դրամի համար քաղաքականությունը չեմ ուզում թողեմ է: ))))
***
Վարդանիկը գալիս է տուն ու մորն ասում .
-Մամ նոր տատիին տեսա,
Մայրն ասում է.
-Այ տղա,ես քեզ չեմ ասել ծառի տակը խորը չփորես???
***
Ավտոտեսուչը` վարորդին.
-Ձեր վարորդական իրավունքը:
-Խնդրեմ:
-Ներեցե’ք, բայց նկարի հետ կապված խնդիր կա:
-Ի՞նչ խնդիր, ահա ե’ս, վերևի շարքում, աջից երրորդը..
***
Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում: Մեկ ել այդ պահին մի հատ գնդապետ է անցնում, և տեսնելով ուսանողին հարցնում է`
- Տղա ջան, ի՞նչէ պատահել…
- Քնությունից եմ կտրվել…
- Հետո՞ ինչ կտրվել ես, բա զինվորը կլացի՞…
***
Մի հայ փողոցում ծեծում էր մի հրեայի:
-Ինչո՞ւ ես ծեծում,- միջամտեցին անցորդները:
-Ախր սրանք էին, որ խոշտանգեցին ու խաչեցին Քրիստոսին,- հևալով պատասխանում է հայը:
-Բայց չէ՞ որ դա տեղի է ունեցել հազարավոր տարիներ առաջ:
-Ես միայն երեկ իմացա այդ մասին,- արդարանում է հայը:
***
Կինը.
- Հիմարի մեկը, անբան, ամբոխչ կյանքս, ջահելությունս նվիրեցի քե՛զ, իսկ դու անբանի մեկը դուրս եկար…
Ամուսինը
- Այ կնի՜կ, հերիքա դիպլոմիտ հետ խոսաս…
***
Առավոտյան տղան ասում է մայրիկին.
- Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:
- Ինչու? բալես:
- Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի:
- Չէ’, բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս…ծ

***

Մայրը տղային տալիս է մի արծաթե գդալիկ.
- Դիր թեյի բաժակի մեջ, քանի որ արծաթը սպանում է մանրէներին։
Տղան դեն է գցում գդալը.
- Սատկած մանրէներով թեյ չեմ ուզում։

- Դուք կարո՞ղ եք բնութագրել այն մարդուն, որը ձեզ ծեծեց,- տուժողին հարցնում է ոստիկանը։
- Ես հենց դրանով էի զբաղված, որ նա հարձակվեց վրաս…

- Երեկ ես ցուցահանդեսում էի, և պետք է ասեմ, որ միակ նկարը, որը կարելի էր դիտել, քոնն էր…
- Շնորհակալ եմ, բարեկամ։ Իսկ ի՞նչ տպավորություն թողեցին մյուս նկարիչների կտավները։
- Ցավոք, ես չկարողացա նրանց մոտենալ. այնքան մարդ էր խմբվել նրանց առաջ…


- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք…

Կինը հյուր է գնացած լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը.
- Ճիշտ էլ արել ես։ Ես դրանց հեչ չեմ սիրում։

- Դու լսեցի՞ր, թե ինչպես երգեցի ես երեկ։ Ձայնս ուղղակի չէր տեղավորվում դահլիճում։
- Չլսեցի, բայց տեսա, թե ինչպես էին մարդիկ դուրս գալիս, որպեսզի իրենց տեղը զիջեն ձայնիդ։


Մեկը փախչում է հետապնդումից։ Զբոսայգու միջով վազելիս նկատում է, որ շատ մերկ արձաններ կան։ Ժամանակ չկորցնելով՝ հանվում է և հարմար դիրք ընդունելով՝ քարանում։ Մեկ էլ հանկարծ լսում է.
- Գուլպաներդ հանիր, թե չէ բոլորս կբռնվենք։


Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց «հետո ինչ»: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց «ինչու»: Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց «հետո ինչ»: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց «ինչու»: Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց «հետո ինչ»: Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց «ինչու»: Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց «հետո ինչ»: ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞: Որ ես է՞լ հերթ կանգնեմ:

Մի մարդ գնում է հրապարակ ու սկսում է գոռալ. 
— Մեր Ազգային Ժողովի կեսը է՛շ են, է՜շ։
Ոստիկանները իրան բռնում են ու հինգ տարի հինգ օրով բանտ նստացնում։ Հինգ օրը՝ հասարակական կարգը խախտելու համար, հինգ տարի էլ՝ պետական գաղտնիքը բացելու համար։ 

Просмотров: 3156 | Добавил: suren_matosyan | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: